Հայտնի է դարձել, թե ինչ պատիժ կարող է ստանալ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ — «Բաշաքշեհիր» հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն։
Մրցավարը թուրքական թիմի մարզիչ Պիեր Վեբոյի հասցեին օգտագործել էր «սև» բառը։ Դրանից հետո թիմերը հեռացել էին հանդերձարան՝ հրաժարվելով շարունակել խաղը։ Հանդիպումն անցկացվելու է այսօր։
The Times-ը գրում է, որ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ Կոլչեսկուն կարող են որակազրկել առնվազն 10 խաղով։ Այսպիսի որակազրկում նախատեսված է հանդիպման այն պաշտոնատար անձանց, որոնք ռասիստական վարք են դրսևորում։