Կայացել են MLS-ի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները։
«Կոլսամբուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց (1-0) «Նյու Ինգլանդին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց իր թիմի ամբողջ հանդիպմանը։ Այսպիսով «Կոլսամբուսը» ճանաչվեց նաև Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն։
🏆 1 more to go! Let’s go @ColumbusCrewSC ‼️ https://t.co/KkAnvdJJuN
— Ohio State Hoops (@OhioStateHoops) December 6, 2020
Եզրափակչի մյուս մասնակիցը մրցաշարի գործող չեմպիոն «Սիեթլն» է, որը կիսաեզրափակչում կամային հաղթանակ տարավ «Մինեսոտայի» նկատմամբ 3-2 հաշվով՝ հանդիպման ընթացքում պարտվելով 0-2 հաշվով։