Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական հանդիպման ժամանակ:
Օրեր առաջ «Բելգրանոն» մրցաշարի 1/16 եզրափակչի արտագնա խաղում ուժերն է չափել «Խիմնասիա ի Էսգրիմայի» հետ: Թիմի ավագը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն կարճ ժամանակ անց ինքնակառավարման կորստի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը: Թեև դաշտ է մտել շտապօգնության մեքենան, ֆուտբոլիստը կարողացել է ինքնուրույն հեռանալ, և հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպի պատճառը հիպոգլիկեմիան էր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազումը: Նման խնդիր Սելարայանն ունեցել է նաև նախորդ տարի, ինչի պատճառով նույնիսկ կորցրել էր գիտակցությունը։
«Արյանս մեջ շաքարի մակարդակը շատ ցածր էր։ Ցավում եմ, որովհետև խաղադաշտում տեղի ունեցածը մեծ անհանգստություն պատճառեց ընտանիքիս և երկրպագուներին։ Հիմա վերադառնում եմ թիմ, և այս շաբաթ կրկին անհրաժեշտ բժշկական հետազոտություններ կանցնեմ»,- նշել է Սելարայանը լրագրողների հետ զրույցում:
Հավելենք, որ արտագնա հանդիպումն ավարտվել է «Բելգրանոյի» հաղթանակով. թիմը 1/8 եզրափակչի ուղեգիրը նվաճել է հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում:
Que susto lo de Lucas Zelarayán, se descompensó hoy en un partido de la copa argentina.
Después comentó que fue una hipoglucemia, tenía la glucosa muy bajapic.twitter.com/FLboiscl6N— ex-ampuerismo (@_JorgeV__) May 31, 2026




























































