«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն պատմել է, որ հարձակվող Ռաուլ Խիմենեսը դուրս է գրվել հիվանդանոցից:
«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզի հետ բախման արդյունքում մեքսիկացին գանգի կոտրվածք էր ստացել, ինչից հետո վիրահատության էր ենթարկվել:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռաուլը վերադարձել է տուն, նա վերականգնվել է:
Հույս ունեմ, որ մենք դեռ կտեսնենք նրան դաշտում այս մրցաշրջանում: Նա բոլորի հետ շփվում է, ինչպես նախկինում, բայց հասկանալի է, որ հիմա նա չի կարող մեզ հետ լինել»,-Նունու Սանտուի խոսքն է մեջբերում BBC-ն: