Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։ Հանդիպումը գերարդյունավետ ստացվեց։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գերմանական ակումբը չնկատեց մրցակցին։
Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ «Խցաններին» առաջ մղեց Սոն Հին Մինը։ 15-րդ րոպեին Յուշուա Կիմիխը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 45-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին։
Երկրորդ կեսը էլ ավելի արդյունավետ ստացվեց։ 53-րդ և 55-րդ րոպեներին հյուրերի կազմում աչքի ընկավ Սերժ Գնաբրին՝ հանդիպման հաշիվը դարձնելով 4-1։ 61-րդ րոպեին Հարի Քեյնը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Խաղավերջում «Բավարիան» ևս երեք գոլ խփեց։ Երկուսը՝ Սերժ Գնաբրին, մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկին։ Այսպիսով, Սերժ Գնաբրին պոկեր ձևակերպեց, իսկ «Բավարիան» 7-2 հաշվով ջախջախեց «Տոտենհեմին»։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ / երկրորդ տուր
A խումբ
«Ռեալ» — «Բրյուգե» 2-2
«Գալաթասարայ» — ՊՍԺ 0-1
B խումբ
«Տոտենհեմ» — «Բավարիա» 2-7
«Ցրվենա Զվեզդա» — «Օլիմպիակոս» 3-1
C խումբ
«Ատալանտա» — «Շախտյոր» 1-2
«Մանչեսթեր Սիթի» — «Դինամո Զաբրեգ» 2-0
D խումբ
«Լոկոմոտիվ» — «Աթլետիկո» 0-2
«Յուվենտուս» — «Բայեր» 3-0