«Լևանտեի» 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը խոսել է Իսպանիայի առաջնությունում իր նպատակների մասին ու խոստովանել, որ չի զղջում Ռուսաստանից հեռանալու համար:
Սևիկյանը ծնվել է մոսկվայում, «Լոկոմոտիվի» սան է:
«Ես իմ առջեւ դնում եմ միայն բարձր նպատակներ, բայց հիմա իմ նպատակն է էլ ավելի ու ավելի աշխատել, որպեսզի առաջին թիմում խաղալու ավելի շատ հնարավորություններ ստանամ: Ես երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնց փորձելու եմ հասնել:
Ես չեմ զղջում, որ հեռացա Ռուսաստանից, և ոչ միայն «Լոկոմոտիվից»: Սկզբում դժվար էր հարմարվել, բայց առաջին մտքերն էին. ինչու՞ եկա այստեղ: Բայց երբ որոշ ժամանակ անցավ, հասկանում ես, որ ճիշտ ընտրություն ես կատարել. այստեղ դու կարող ես զարգանալ, և ունես ամեն ինչ ՝ դառնալու այն, ինչ ուզում ես դառնալ: Ուստի ես ամենևին չեմ զղջում, որ նման կարևոր քայլ կատարեցի», — ասել է Սևիկյանը Sport24-ին տված հարցազրույցում: