«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն Football Benchmark ֆուտբոլային բիզնեսի վերլուծական ընկերության KPMG պլատֆորմի վարկածով ճանաչվել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։
Ընկերությունը 12 լիգաներից մոտ 5000 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները համադրել է Opta վիճակագրական ծառայության տվյալների հետ ու ստացել է այս պատկերը։
Ցուցակում ամենաթանկարժեք թոփ-10 ֆուտբոլիստներն են, ինչպես նաև ևս հինգ ֆուտբոլիստ, ում տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն չկա ցանկում։
1․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն») – 225 միլիոն եվրո
2․ Նեյմար («Պարի Սեն Ժերմեն») – 185
3․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 180
4․ Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ») – 152
5․ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 150
6․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 150
7․ Հարի Քեյն («Տոտենհեմ») – 140
8․ Սադիո Մանե («Լիվերպուլ») – 130
9․ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 130
10․ Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 125
Եվս հինգ ֆուտբոլիստի անուն, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոնը․ Ջեյդոն Սանչո (116), Պոլ Պոգբա (115), Վիրջիլ Վան Դայկ (114), Ֆրենկի դե Յոնգ (106), Մարկուս Ռեշֆորդ (100):