Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Բրյուգեին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Էմանուել Բոնավենտուրեն։ 39-րդ րոպեին նույն Բոնավենտուրեն կրկնապատկեց բելգիական ակումբի առավելությունը։
Երկրորդ կեսում «արքայական» ակումբը փրկվեց պարտությունից։ Նախ Սերխիո Ռամոսը 55-րդ րոպեին նվազեցրեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Կազեմիրոն միավոր վաստակեց «Ռեալի» համար։ Այսպիսով, 2-2։
Այս ոչ-ոքիից հետո A խմբում «Ռեալը» ունի 1 միավոր, «Բրյուգեն» 2 միավոր է վաստակել։ Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցում են «Գալաթասարայն» ու ՊՍԺ-ն։