«Դենվերը» NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում հաղթեց «Պորտլանդին»: Հանդիպումն ավարտվեց 114:99 հաշվով ՝ հօգուտ «Նագեթսի»:
Հաղթողներից դաբլ-դաբլ ձևակերպեց Նիկոլա Յոկիչը՝ 20 միավոր և 11 խափանում: «Պորտլանդից» Հասան Ուայթսայդի հաշվին ևս դաբլ-դաբլ է՝ 33 միավոր և 11 խափանում:
«Դենվերը» ընդհատեց անընդմեջ երեք պարտությունների շարքը և 5-րդ տեղում է Արևմտյան կոնֆերենցիայի աղյուսակում: «Պորտլանդը» զբաղեցնում է 11-րդ տեղը: