2021 թվականի թենիսի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը սկսվելու է ավանդական ժամկետներից ավելի ուշ։
Վիկտորիա նահանգի իշխանությունները նախատեսում են բոլոր մասնակիցների համար 14-օրյա պարտադիր կարանտին սահմանել։ Սա նշանակում է, որ մրցաշարը չի կարող մեկնարկել հունվարի երկրորդ կեսին, ինչպես հիմնականում լինում է։
Մի շարք փորձագետների պնդմամբ՝ մրցաշարը սկսվելու է փետրվարի 1-ին։ Մինչև այդ մասնակիցներն ու թիմերի անդամները պարտադիր կարանտին են անցնելու։
Հաղորդվում է, որ ինքնամեկուսացման ընթացքում թենիսիստներին մարզվելու հնարավորություն է տրվելու։