«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Կլուժի» դեմ խաղից հետո (2-0) կիսվել է տպավորություններով։ Հռոմեական ակումբն այս հաղթանակից հետո նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
«Մեզ համար ամեն ինչ ավարտված չէ։ Մենք ցանկանում ենք առաջինը լինել խմբում։ Կարևոր էր գալ այստեղ, հաղթել ու առաջին նպատակին հասնել, որն էր հաջորդ փուլ դուրս գալը։
Ես գոհ եմ բոլոր ֆուտբոլիստներից։ Խոսել էի Սպինացոլայի, Կալաֆիորիի և Վերետուի հետ՝ ասելով, որ նրանք այլ դիրքերում են խաղալու։ Բայց նրանցից բոլորը լավ խաղացին»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։
4 խաղից հետո «Ռոման» 10 միավոր ունի ու գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ «Յանգ Բոյզը» 2-րդն է 7 միավորով։