Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարոտում է ազգային ընտրանին.
«Այո՛, կարոտել եմ հավաքականը: Ցանկանում են խաղալ «Friends Arena»-ում, տեսնել դեղին «պատը», խաղադաշտից հեռանալ դեղին մարզաշապիկով: Ես չեմ ճանաչում ազգային հավաքականի գլխավոր մարզչին, երբեք չեմ դատել նրա գործողությունները: Ինչ, ես խոսել եմ նրա մասին, միայն մեկնաբանություն է եղել նրա գործողություններին»,-Իբրայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ազգային հավաքականի կազմում անցկացրած 116 խաղում ռմբարկուն դարձել է 62 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Զլատանն այսօր 12-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: