Երևանի «Արարատը» ձմռան առաջին համալրումն է կատարել:
Ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Ռամազան Իսաևի հետ, տեղեկանում ենք «Արարատի» մամուլի ծառայությունից:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
Իսաևի վերջին ակումբը եղել է «Երևանը»: Բարձրագույն խմբի այս մրցաշրջանում նա դարձել է 6 գոլի հեղինակ: