ՌՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հանդիպեց «Տամբովին» (1-0):
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ռեմի Կաբելան:
Հյուրերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ ՝ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը:
Եթե Կարապետյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, ապա Հարոյանը 64 րոպե անցկացրեց խաղադաշտում: Վարազդատը երկու դեղին քարտի արժանացավ և հեռացավ խաղադաշտից:
Հանդիպումը 10 ֆուտբոլիստներով ավարտեցին նաև «Կրասնոդարի» ֆուտբոլիստները: Տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Իգոր Սորոկինը: