«Լիդս Յունայթեդի» ղեկավարությունը «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդին տեսնում է անգլիական ակումբի ղեկին, հաղորդում է Football Insider-ը:
Բիելսայի պայմանագիրը լրանում է մյուս տարի, իսկ ակումբն արդեն նոր մասնագետ է փնտրում, եթե համաձայնության չգա արգենտինացու հետ:
Ջերարդը Շոտլանդիայում է 2018 թ-ից: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.:
«Ռեյնջերսը» 38 միավորով Շոտլանդիայի առաջնության առաջատարն է, իսկ «Լիդսը» 10 միավորով ԱՊԼ-ում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: