Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքն անձամբ է աշխատում «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի տեղափոխության համար:
«Ճիշտ չէ, որ ես աշխատում եմ Իսկոյի տեղափոխության համար: Անգամ չենք մտածել նրա տրանսֆերի մասին: Այնպես որ, այս ամբողջ խոսակցությունները անհիմն են»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը: