Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է 2021թ․ առաջնության անցկացման ժամկետները: Այն կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 3-11-ը։
Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020-ի ապրիլին, բայց համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց հոկտեմբեր-նոյեմբերին։
Նախատեսվում է , որ ապրիլի 1-ին տեղի կունենան EWF նախագահի և գործկոմի կազմի ընտրություններ: