«Նապոլին» ցանկանում է 80 միլիոն եվրոյով վաճառել կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին «Բարսելոնային», հաղորդում է Sports Mole-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Ռուիսը, հնարավոր է, 2020-ի ամռանը դառնա կատալոնացիների գլխավոր նպատակը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ռեալը», սակայն նրանք պատրաստ են վճարել միայն 45 մլն եվրո։
«Նապոլիի» հետ Ռուիսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Ռուիսը «Բետիսի» սան է, որի կազմում նա խաղացել է 2014-2018 թվականներին։ Ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել 30 միլիոն եվրոյով: