Նոյեմբերի 18-ին կայանալիք Ազգերի լիգայի 6-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ կայանալիք նախախաղային մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կներկայանա Արտակ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախախաղային մամուլի ասուլիսը Նիկոսիայում կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։