«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը, ով վարձավճարով այժմ խաղում է ՊՍԺ-ի կազմում, պատմել է, որ մեկ տարի ստիպված ստել է մորը, թե իբր հաճախում է դպրոց, սակայն այդ ընթացքում նա գնացել է մարզումների.
«Մայրս ցանկանում էր, որ դպրոս գնայի, սակայն իմ ու դպրոցի «հարաբերությունները» այնքան էլ լավ չէին: Մայրս ինձ զանգում էր, իսկ ես ասում էի, որ չանհանգստանա իմ համար, ես դպրոցում եմ:
2016 թ-ին ես նորամուտս նշեցի «Յուվեի» կազմում, երբ 16 տարեկան էի: Մայրս ինձ տեսել է հեռուստացույցով ու չի հավատացել իր աչքերին: Խաղից հետո ես զանգահարեցի մորս ու ասացի. «Մամ, ես մեկ տարի չեմ գնացել դպրոց: Թող աշխատանքդ ու արի ինձ հետ Թուրինում ապրելու»»,-պատմել է Քինը: