Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Ջենոային»։
Առաջին կեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ռոմային»։ Երկրորդ կեսի սկզբում Մարկո Պյացան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
66-րդ րոպեին մեր ընտրանու ավագը առաջ մղեց «Ռոմային» հաշվի մեջ՝ 2-1։ 85-րդ րոպեին Մխիթարյանը հեթ-տրիկ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Ռոման» հաղթեց 3-1 հաշվով։