Իտալացի հայտնի մասնագետ Չեզարե Պրանդելին մոտ է «Ֆիորենտինան» գլխավորելուն, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ջուզեպե Յակինին շուտով կլքի իր զբաղեցրած պաշտոնը ՝ անբավարար արդյունքներ ցուցադրելու համար:
Հիշեցնենք, որ Պրանդելիի գլխավորած վերջին ակումբը «Ջենոան» էր: Փորձառու մասնագետը 2005-10 թվականների արդեն մարզել է «Ֆիորենտինան»:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ֆիորենտինան» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: