Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը WARGONZO-ի լրագրող Սեմյոն Պեգովի հետ հարցազրույցում խոսել է Շուշիում տիրող իրավիճակի մասին:
«Ոչ մի հայ չի ցանկանում զենք վերցնե, բայց մենք ստիպված ենք: Այստեղ մեր ծնողներն ու հարազատներն են ապրել ու ապրում, սա մեր հողն է: Ես գիտեմ, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում նշվում է որպես դրոշի օր: Եթե ինչ որ մեկը որոշել է այդ օրն այստեղ դրոշ ծածանել, կարող եմ ասել, որ ավելի լավ է մնամ այստեղ ու մեռնեմ, քան իմ աչքերով տեսնեմ այդպիսի բան»,- ասել է Հարությունյանը:
https://www.youtube.com/watch?time_continue=226&v=bRqSAm3RwhA&feature=emb_title
























































