«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի «Ինտեր»-«Ռոմա» կայանալիք հանդիպման մասին:
«Ինտերը բավականին հզոր թիմ է և Կոնտեն կարողացել է ստեղծել ֆանտաստիկ մթնոլորտ: Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ նրանք հանդես են գալիս 3 պաշտպանով և դա իսկապես մեծ խնդիր է գրեթե բոլոր թիմերի համար: Մենք կփորձենք բավականին ուշադիր լինել, որպեսզի կարողանանք ճիշտ կառուցել խաղը: «Ինտերի» հարձակման զույգը շատ հզոր է, իսկ նրանց դեմ չեն կարողացել խաղալ գրեթե ոչ մի պաշտպանություն: Մենք ունենք մեր խաղային ձեռագիրը և մի քանի շքեղ նպատակներ ունենք իրականացնելու խաղի ժամանակ»:
Տեղեկացնենք, որ «Ինտեր» – «Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ 23:45-ին: