«Բավարիան» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը ցանկանում է 2020 թվականի ամռանը հրավիրել Ամստերդամի «Այաքսի» ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Նաև հայտնի է դարձել, որ Թոմաս Տուխելը, ով ներկա պահին գլխավորում է «Պարի Սեն Ժերմենը», հիմնական թեկնածուն չէ «Բավարիան» գլխավորելու համար։