Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Corriere dello Sport- ին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիքով «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի երաբերյալ:
«Ինձ թվում է, որ առանձնահատուկ կապ կա Լուկակուի և Կոնտեի միջև: Միլան տեղափոխվելը օգնեց նրան ավելի թեթև և ազատ զգալ:
Մենք խոսում ենք հիանալի ֆուտբոլիստի մասին: Ակումբի կամ ազգային հավաքականի համար խաղալը նրա համար գրեթե նույն բանն է: Նա միշտ գոլեր է խփում և օգնում է արդյունավետ գործողություններով»,- ասել է Մարտինեսը: