Կատալոնական «Բարսելոնան» կարող է սնանկ ճանաչվել, եթե եթե ֆուտբոլիստները չհրաժարվեն իրենց աշխատավարձերի մի մասից, տեղեկացում է RAC1-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստների վճարները մինչև նոյեմբերի հինգը պետք է 30%-ով նվազեն: Ընդհանուր գումարը պետք է կազմի 190 միլիոն եվրո:
Եթե դա տեղի չունենա, ապա կատալոնական ակումբը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնի:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս խնդիրների առջև կանգնած է կորոնավիրուսի վարակի պատճառով: