Չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 28-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը:
Խաղը, որը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդում», ավարտվեց 5: 0 հաշվով ՝ հօգուտ Օլե Գունար Սուլշերի թիմի: Մանկունիացիների կազմում գոլերը խփեցին Մեյսոն Գրինվուդը, Էնթոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը, ով երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Սա 2013 թվականից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդի» ամենախոշոր հաշվով հաղթանակն է: 2013/14 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 5: 0 հաշվով հաղթել էր «Բայերին»: