Կատալոնական ֆուտբոլային միությունը 2019թ-ի լավագույն մարզիչ է ճանաչել Խոսեպ Գվարդիոլային: Մրցանակը Գուարդիոլայի փոխարեն հանձնվել է լեգենդար մարզչի հորը, ով շնորհակալություն է հայտնել ողջ Կատալոնիային: Մարզչի հայրը չի բացառել, որ Գվարդիոլան կարող է վերադառնալ հարազատ «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ 2012թ-ին Գուարդիոլան հեռացավ «Բարսելոնայից»: 6-ամսյա դադարից հետո Գվարդիոլան ուղևորվեց Մյունխենի «Բավարիա»; 2016թ-ից մինչ այսօր նա գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: