«Բավարիայի» ֆուտբոլիստ Քինգսլի Կոմանը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Կոմանը օգնել է «Բավարիային» հաղթել «Աթլետիկոյին» (4-0): Ֆրանսիացին դուբլ ձևակերպեց ու գոլային փոխանցում կատարեց:
Քվեարկությունում 24-ամյա ֆրանսիացին շրջանցել է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային (2 գոլ), «Շախտյորի» կիսապաշտպան Տետեին (1 գոլ, 2 փոխանցում) և «Լայպցիգի» պաշտպան Անխելինյոյին (2 գոլ):