«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» անցյալ ամառ փորձում էին ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանին:
Ըստ Bild հրատարակության, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սիթին» լուրջ առաջարկներ են ներկայացրել ֆրանսիացի վինգերի տեղափոխության վերաբերյալ, ում տարեկան 8 միլիոն եվրոյի անհատական պայմանագիր էին առաջարկում: «Քաղաքաբնակների» ղեկավարները ցանկանում էին Կոմանին փոխանակել Լերոյ Սանեի հետ, բայց գործարքն այդպես էլ չկայացավ:
Հաղորդվում է, որ այժմ Կոմանը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել «Բավարիայի» հետ, սակայն բրիտանական երկու գրանդը չեն պատրաստվում հրաժարվել 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնելու տարբերակից:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Քինգսլին Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: