Դանիական Astralis-ը հաղթեց ԱՄՆ-ն ներկայաղնող Team Liquid-ին՝ CS:GO-ի Esports Championship Series Season 8 եզրափակչում:
Կիսաեզրափակչում Astralis-ը հանդիպեց մեկ այլ ամերիկյան թիմի՝ Evil Geniuses-ի հետ, իսկ Liquid-ը` շվեդական Fnatic-ի հետ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտներից մեկը:
Fnatic-ը և EG-ն բաժանեցին մրցաշարի 3-4-րդ տեղերը և ստացան յուրաքանչյուրը 50 հազար դոլար: Մրցաշարի վճռորոշ հանդիպումը պետք է կայացավ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 13:00-ին:
Հաղթողը կստանա 225 հազար դոլար, պարտվող թիմը ՝ 100 հազար դոլար: