Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան խոսել է սոցիալական ցանցերում իր մասին բացասական մեկնաբանությունների վերաբերյալ:
«Այս պահի դրությամբ ես հաշտվել եմ այն փաստի հետ, որ մարդիկ ստեղծում են ինչ-որ կեղծ էջեր, սոցկայքերում ինչ-որ բան են գրում և փախչում: Ես որոշել եմ, որ դա ինձ վրա բոլորովին էլ չի ազդի:
Եթե մարդիկ ավելի լավ են զգում դրանից, եթե ինչ-որ մեկը ուրախ է ինչ-որ վատ մեկնաբանությունից հետո, և նա կարծում է. «Այո, ստացվեց: Այժմ նա կկարդա և կտխրի»… ապա կասեմ, «Ո՛չ, դա այդպես չէ», – ասել է 20-ամյա մարզիկը: