«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի ու գլխավորել անգլիական գրանդներից մեկը։
The Express-ը գրում է, որ Ալեգրին հնարավոր է փոխարինի Օլե Գունար-Սուլշերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջին թեկնածուն է ՄՅՈՒ-ն գլխավորելու, եթե Սուլշերը հեռանա։ «Ման Յունայթեդը» նոր մրցաշրջանի մեկնարկում լավ տեսք չունի։
Ամեն դեպքում, դեռևս 2019-ի ամռանը Ալեգրին դիտարկվում էր՝ որպես այլընտրանքային տարբերակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։