Սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելլին չի դադարում ապշեցնել իր գործողություններով:
Ֆուտբոլիստին բռնեցրել են հանդերձարանում ծխելիս Իտալիայի առաջնության 5-րդ տուրի «Բրեշիա»-«Յուվենտուս» խաղից առաջ:
Վնասակար ծուխը, կարծես թե, այդքան էլ չի ազդել Մարիոյի թոքերի վրա, քանզի հարձակվողը կարողացել է 90 րոպե անցկացնել խաղադաշտում, բայց, այդուհանդերձ, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, իսկ «Բրեշիան» էլ պարտվել է թուրինյան ակումբին 1-2 հաշվով:
Հիշեցնենք, որ հարձակվողն այս ամռանն է տեղափոխվել իտալական ակումբ: