«Բորուսիա» Դորտմունդի վինգեր Ջեյդոն Սանչոն չի հեռանա թիմից առնվազն մինչև 2021 թվականի ամառ:
Bild-ը գրում է, որ գերմանական թիմը մտադիր չէ վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդին» հունվարին:
Նույնիսկ եթե «կարմիր սատանաները» առաջարկեն «Բորուսիայի» պահանջած 120 միլիոն եվրոն, միևնույն է, դորտմունդյան ակումբը մտադիր է պահել Սանչոյին մինչև մրցաշրջանի ավարտը:
«Բորուսիան» չի ցանկանում Սանչոյի պես կարևորագույն ֆուտբոլիստի կորցնել մրցաշրջանի միջնամասում: «Ման Յունայթեդը» իր հերթին պատրաստ է վերադառնալ բանակցությունների նաև մյուս ամռանը: