Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հարավային Ամերիկայում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները:
Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվել էր Պերուին: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Անդրե Կարիլյոն: 28-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հաշիվը 11-մետրանոցից: 58-րդ րոպեին Ռենատո Տապիան դարձյալ առաջ մղեց Պերուին: 64-րդ րոպեին Ռիչարլիսոնը հավասարեցրեց հաշիվը:
83-րդ րոպեին Նեյմարը դուբլ գրանցեց՝ երկրորդ անգամ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Նեյմարը հեթ-տրիկ գրանցեց: Բրազիլիան հաղթեց 4-2 հաշվով:
Արգենտինան արտագնա խաղում Լաուտարո Մարտինեսի և Խոակին Կորեայի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի նկատմամբ: Տանտերերի միակ գոլը խփեց Մարսելո Մարտինսը:
Այլ արդյունքներ
Էկվադոր 4-2 Ուրուգվայ
Վենեսուելա 0-1 Պարագվայ
Չիլի 2-2 Կոլումբիա