Կայացել են Ազգերի լիգայի 3-րդ փուլի մի շարք հանդիպումներ։
A լիգայի առաջին խմբի երկու հանդիպումներն էլ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի։
Բոսնիա և Հերցեգովինա-Նիդերլանդներ 0-0
Լեհաստան-Իտալիա 0-0
Խմբի առաջատարը իտալացիներն են, ովքեր իրենց ակտիվում ունեն 5 միավոր, նիդերլանդացիները և լեհերը ունեն 4 միավոր, բալկանյան երկրի ներկայացուցիչները՝ 2 միավոր։
Երկրորդ խմբի առաջատարը դարձավ Անգլիայի հավաքականը (7 միավոր), որը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին։ Լուկակուի գոլին (11մ) անգլիացիները պատասխանեցին Ռեշֆորդի և Մաունթի խփած գնդակներով։
Խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։
Բելգիան իր ակտիվում ունի 6 միավոր, Դանիան՝ 4, իսկ իսլանդացիները դեռ միավորներ չեն վաստակել։
Երրորդ խմբի Ֆրանսիա-Պորտուգալիա հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Խորվաթիան 2-1 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ։
Այս խմբում առաջատարները Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականներն են, որոնք վաստակել են 7-ական միավոր, խորվաթները իրենց ակտիվում ունեն 3 միավոր, իսկ շվեդները դեռ միավորներ չեն վաստակել։