«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Երբեք չեմ մտածում այն մասին, թե ինձ ինչպես եմ պահում խաղադաշտում։ Ես այնպիսին եմ, ինպիսին կամ։ Ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ են իմ մասին խոսում մարդիկ, բայց գիտեմ, որ նրանք ինձ տակտիկ չեն համարում։ Ես չափազանց կենդանի եմ տակտիկ լինելու համար։ Ես էմոցիոնալ մարդ եմ։
Գվարդիոլան նույնպես էներգիայով լի է, բայց ոչ այսչափ։ Նա բղավելի ավելի լավ է նայվում։ Պեպը միշտ իդեալական տեսք ունի․ կազմվածքը, հագուստը, ամեն ինչ իդեալական է։ Երբ ես եմ բղավում, սերիական մարդասպանի եմ նմանվում։ Այդպիսին է լինում իմ դեմքի արտահայտությունը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն։