Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ժամանակից շուտ երկրի առաջնությունն ավարտելու մասին: Պատճառը հակաիշխանական ցույցերն են, որ գրավել են ողջ երկիրը: Այս մասին հայտնում է BBC-ն:
6 տուրերը, որոնք դեռ պետք է խաղարկվեին, չեղարկվել են: «Ունիվերսիդադ Կաթոլիկան» հռչակվել է երկրի չեմպիոն: Բայցև որոշվել է, որ ոչ մի թիմ մրցաշրջանի արդյունքներով չի զիջի դիքերն ու չի հայտնվի ցածր դիվիզիոնում:
Բոլոր ակումբները հրաժարվել են շարունակել առաջնությունը՝ անվտանգության երաշխքիքների բացակայության պայմաններում ու համաձայնել են չեմպիոն հայարարել այն թիմին, որն առաջնության ավարտից 6 տուր առաջ 13 միավորով գերազանցում էր մոտակա հետապնդողին:
«Ունիվերսիդադ Կաթոլիկան» իր պատմության ընթացքում 14-րդ անգամ է հռչակվում Չիլիի չեմպիոն: