Միլանի «Ինտերի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի արձանի վրա հարձակում է կատարվել, հաղորդում է The Sun-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Սանչեսի հայրենի քաղաքում ՝ Տոկոպիլայում:
Վանդալները կոտրել են արձանի դեմքը և ջնջել են մարզաշապիկի`7 համարանիշը: Բացի այդ, նաև վնասվել է արձանի աջ ոտքը և խաղակոշիկը:
Հիշեցնենք, որ Սանչեսի արձանը տեղադրվել էր 2017 թվականին, որին մասնակցել էր նաև չիլիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Սանչեսը մասնակցել է 3 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: