«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հաղորդում է Sky Italia-ն:
Ֆուտբոլիստը մտադիր է երկարատև պայմանագիր կնքել «գայլերի» հետ 2020 թվականին:
23-ամյա Պելեգրինին այս մրցաշրջանում 9 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ: