Չորեքշաբթի, նոյեմբերի 27-ին, կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ընտրել է խաղային օրվա լավագույն պահը:
Այդպիսին ճանաչվեց «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլային փոխանցումը՝ «Սլավիայի» հետ արտագնա խաղում (3:1): Հանդիպման ավարտին բելգիացին բավականին գեղեցիկ փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսին, ով մեկ հպումով գրավեց մրցակցի դարպասը: