«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը կտրուկ է արտահայտվել FIFA The Best մրցանակաբաշխության մասին:
«Կարծում եմ հաջորդ տարի Վան Դեյքին բարդ կլինի այս մրցանակը նվաճել, այն ամենից հետո ինչ նա արեց այս տարի: Ֆուտբոլիստը ակնհայտորեն իր բարձրակետի վրա է գտնվում: Կարո՞ղ է նա ավելի առաջ գնալ : Եթե Վան-Դեյքը ավելի զարգացավ, կարող է դառնալ պատմության լավագույնը:
Նա պիտի հաղթեր լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված անվանակարգում : Եթե նա նվաճի Պրեմիեր լիգան, բայց չհաղթի Չեմպիոնների լիգայում, ի՞նչ կասեն ՖԻՖԱ-ում: Այստեղ կենտրոնացած են միայն Լա լիգայի վրա, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում ԱՊԼ-ին»:
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում հաղթեց Լեո Մեսսին, առաջ անցնելով Չեմպիոնների լիգան նվաճած Վան Դեյքից: