Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ հանդիպմանը՝ բրազիլացի հարձակվող Նեյմարին մնացել էր պահեստայինների նստարանին։ Թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է այդ թեմային, հաղորդում է France Football-ը։
«Հանդիպումից առաջ ես խոսեցի Նեյմարի հետ և ասացի, որ նա դուրս կգա խաղադաշտ երկրորդ խաղակեսում։ Նա բացակայել էր վերջին 6 շաբաթվա ընթացքում։ Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել և փորձեցինք խուսափել հնարավոր վնասվածքից։
Չեմ անհանգստանում այս որոշման համար։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք»:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 13 միավոր և ապահովեց առաջին տեղը իր խմբում։