«Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ժամանել է Իտալիա: Այս մասին հայտնում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը, որը Թուրինի օդանավակայանից լուսանկար ու տեսանյութ է հրապարակել իսպանացի հարձակվողի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» Մորատային վարձակալելու է մեկ մրցաշրջանով 9 միլիոն եվրոյով՝ ամբողջական տրանսֆերը 45 միլիոնով գնելու իրավունքով:
🛬 Ciao @AlvaroMorata! ❤️ pic.twitter.com/fTgGqQOzyD
— JuventusFC (@juventusfc) September 21, 2020