Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի ֆուտբոլիստ Տորգան Ազարը ազդրի վնասվածք է ստացել Բունդեսլիգայի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (3-0):
Ազարը հանդիպման 19-րդ րոպեին լքեց խաղադաշտը ՝ չկարողանալով շարունակել հանդիպումը:
Նշվում է, որ կիսապաշտպանը մի քանի շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տորգանը մասնակցել է 36 հանդիպման և դարձել ՝ 7 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: