Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային գրոսմայստերական շրջանաձև մրցաշարը:
7-րդ տուրում առաջատարների թվում գտնվող Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը միավորը կիսեց Ալեքսեյ Դրեևի հետ:
Մելքումյանը միավորների քանակը հասցրեց 4.5-ի և Իվանչուկի ու Մարկուսի հետ կիսում է առաջին հորիզոնականը: