Շվեյցարական «Սերվետի» կիսապաշտպան Գաել Օնդուան խոստովանել է, որ կապ է պահում Ստանիսլավ Չերչեսովի հետ ու կարող է հրավիրվել Ռուսաստանի հավաքական.
«Ես ծնվել եմ Կամերունում ու հասանելի եմ այդ երկրի հավաքականի համար, բայց Չերչեսովն ավելի շահագրգռված է ինձ հրավիրելով, քան Կամերունի հավաքականի մարզչական շտաբը: Չերչեսովն ինձ վաղուց գիտի, և ես, այո, կարող եմ խաղալ Ռուսասատանի հավաքականում: Երբ առաջարկ լինի, կմտածեմ այդ մասին»,- Footmercato-ին ասել է Օնդուան:
Օնդուան ժամանակին խաղացել է «Լոկոմոտիվում», ԲԿՄԱ-ում ու «Անժիում»: