France Football-ը հայտնել է այն խոսակցությունների մանրամասները, որոնք տեղի են ունեցել Լիոնել Մեսսիի և Նեյմարի միջև Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնայի»` «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0-4):
Արգենտինացին բրազիլացի հարձակվողին գրել է. «Միայն միասին կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգան: Ես ուզում եմ, որ դու վերադառնաս: Երկու տարի հետո ես կմհեռանամ, դու կմնաս մենակ և կզբաղեցնես իմ տեղը»:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2013-ից 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Արդյունքում, հարձակվողը ափսոսանք է հայտնել իր որոշման համար և չի թաքցնում կատալոնական թիմ վերադառնալու ցանկությունը, սակայն «Բարսելոնան» չի կարողացել բավարարել փարիզյան ակումբի ֆինանսական պահանջները: